Այդքան սիրում եք օտարից սովորել, գոնե նման լավ բաները սովորեք․ Կարին Տոնոյան
copy image url

Այդքան սիրում եք օտարից սովորել, գոնե նման լավ բաները սովորեք․ Կարին Տոնոյան

Ներքին 3 տարի առաջ - 23:45 14-08-2021

«5165» նախաձեռնության նախագահ Կարին Տոնոյանը գրել է․

«Եռաբլուրում մի շաբաթ է փորձում եմ հասկանալ. տեսնես էս ում հանճարեղ մտքով է անցել հող դարձող մեր զավակներին ծածկել հաստ բետոնե շերտով... մենք այդպես էլ չհասկացանք, որ հայրենիք բառը հենց հայրերի ենիք_ մարմին բառերից է կազմված, մեր ոտքերի տակ լոկ հող չէ, այլ մեր նախնիների հող դարձած մարմինները, ախր, ինչու եք ամենուր ասֆալտ ու բետոնով կտրում մեզ նրանցից... տեսե՞լ եք ամերիկյան զինվորական գերեզմանատները՝ անծայրածիր կանաչ գազոն ու միայն փոքրիկ շիրմաքար, այդքան սիրում եք օտարից սովորել, գոնե նման լավ բաները սովորեք»։