Phizer և Moderna պատվաստանյութերի նոր կողմնակի ազդեցություններ են հայտնաբերվել
copy image url

Phizer և Moderna պատվաստանյութերի նոր կողմնակի ազդեցություններ են հայտնաբերվել

Ավելին 3 տարի առաջ - 20:38 12-08-2021

Եվրամիությունը փորձարկում է Pfizer-ի և Moderna- ի mRNA պատվաստանյութերի հնարավոր նոր կողմնակի ազդեցությունները: Այս մասին հինգշաբթի, օգոստոսի 12 -ին հայտնել է Reuters գործակալությունը:

Մասնավորապես, պատվաստվածների մի փոքր մասը դժգոհել է երեք նոր կողմնակի ազդեցություններից.

• բազմաձև էրիթեմա - մաշկի վրա ալերգիկ ռեակցիայի ձև,

• գլոմերուլոնեֆրիտ - երիկամների բորբոքում,

• նեֆրոտիկ համախտանիշ - երիկամների ախտահարում, որը բնութագրվում է մեզի հետ սպիտակուցի ուժեղ կորստով:

Իր հերթին, Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը կուսումնասիրի նոր ռեակցիաները` պարզելու համար, թե դրանք իրո՞ք Pfizer և Moderna պատվաստանյութերիկողմնակի ազդեցություններն են:

Ամենից շատ դիտված