Բժիշկ-թերապևտ Ալեքսեյ Վոդովոզովն ասել է, որ պատվաստումը կարող է կանխել այն մարդկանց հետկորոնավիրուսային համախտանիշի զարգացումը, որոնք վարակվել են կորոնավիրուսով և արդեն ապաքինվել:
Մասնագետը հավելել է, որ եթե պատվաստանյութի նման հատկությունները հաստատվեն պատահական կլինիկական փորձարկումներով, ապա այն կարող է օգտագործվել ոչ միայն կանխարգելման, այլև վերականգնման նպատակով:
Բժշկական գիտությունների թեկնածու Եվգենի Տիմակովը պարզաբանել է, որ պատվաստանյութի գործառույթը պաշտպանելն է, ուստի այն պետք է պաշտպանի նաև հետկորոնավիրուսային համախտանիշից:
Տիմակովը բացատրել է, որ դեղամիջոցի խնդիրն է արգելափակել կորոնավիրուսի զանգվածային վերարտադրությունը մարմնում: Վարակի հետևանքներն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ իմունային համակարգը չի կարողանում դրանք հաղթահարել, և կորոնավիրուսը բազմանում է մեր մարմնի բոլոր օրգաններում: