Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Իրանին
copy image url

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Իրանին

Արտաքին 3 տարի առաջ - 09:06 12-08-2021

Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ: Հանդիպման ընթացքում դեսպանի ուշադրությունն են հրավիրել Իրանին պատկանող բեռնատար մեքենաների՝ Ղարաբաղ անօրինական մուտքի վերաբերյալ փաստերի վրա, ինչի կապակցությամբ բողոքի նոտա է ներկայացվել իրանական կողմին: Այս մասին haqqin.az-ին տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

«Բողոքը կապված է այն բանի հետ, որ վերջերս Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող տարբեր նշանակության ավտոմեքենաներ մշտապես ժամանում և մեկնում են Ադրբեջանին պատկանող Ղարաբաղի շրջանից՝ առանց պաշտոնական Բաքվի թույլտվության: Որոշ ժամանակ առաջ բողոքն իրանական կողմին արտահայտվել է բանավոր, հարցը բարձրացվել էր Իրանի դեսպանի հետ հանդիպման ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Իրանի նոր վարչակազմը գործնական քայլեր կձեռնարկի երկու երկրների միջև բարեկամական և համագործակցային հարաբերություններին չհամապատասխանող գործողությունների կանխման համար: