Բրիտանացի թոշակառուն տեսել է Լոխ Նեսի հրեշին և նկարել նրան
copy image url

Բրիտանացի թոշակառուն տեսել է Լոխ Նեսի հրեշին և նկարել նրան

Արտաքին 3 տարի առաջ - 17:02 07-08-2021

Լիվերպուլից թոշակառուն տեսել է Լոխ Նեսի հրեշին և նկարել նրան: Տարեց տղամարդը ոչ երկար ժամանակով դիտել է այս խորհրդավոր արարածին՝ դառնալով իններորդը, ով հանդիպել է նրան 2021 թվականին: Այս մասին հայտնում է Daily Star-ը:

55-ամյա առաքիչ Քոլին Վիկը հեռադիտակով դիտել է Արկարտ ամրոցը, որը գտնվում է Լոխ Նես լճի ափին Շոտլանդիայի լեռներում: Շուտով զբոսաշրջիկը ջրի մեջ նկատել է անհայտ արարածի տարօրինակ շարժումները:

Լոխ Նեսի հրեշի դիտարկումների պաշտոնական գրանցման ռեեստրի պահապան Հարի Քեմփբելը արձանագրել է այս դիտումը: Նրա խոսքով, սկզբում Քոլինը կարծում էր, որ լողացող չճանաչված գազանը ունի մեկ ֆուտ բարձրություն ու հինգ ֆուտ երկարություն:

Քոլինը նույնիսկ կարողացել է նկարել այդ էակին: Հրեշին ութերորդ անգամ իբր տեսել են հուլիսի 19-ին, ականատեսն են եղել մի տղամարդ և նրա դուստրը, իսկ թոշակառուն Լոխ Նեսի հրեշին տեսել է հուլիսի 30-ին: