Չինաստանում հաստատել են կորոնավիրուսի դելտա շտամի դեպքերի ամենօրյա ռեկորդային թիվը. նախորդ օրը գրանցվել էր 124 նոր վարակ: Այս մասին հայտնել է The Guardian-ը:
Ընդ որում, դրանցից 80-ը վարակի փոխանցման տեղական դեպքեր են, իսկ մնացածը կապված են օդանավակայաններից մեկի աշխատողների շրջանում COVID-19-ի բռնկման հետ:
Տեղական իշխանությունները հայտարարել են գավառների միջև ուղևորությունների արգելափակման ներմուծման և բնակիչների զանգվածային թեստավորումների մասին:
Կորոնավիրուսի բռնկումը «մեծացնում է համաճարակի հետագա տարածման վտանգը, ուստի անհրաժեշտ է ավելի խիստ միջոցներ ընդունել»,- ընդգծել են իշխանությունները: