Բեզոսը Forbes-ի միլիարդատերերի վարկանիշում կորցրել է առաջին տեղը
copy image url

Բեզոսը Forbes-ի միլիարդատերերի վարկանիշում կորցրել է առաջին տեղը

Արտաքին 3 տարի առաջ - 09:57 31-07-2021

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը Forbes Real-Time վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականից իջել է երկրորդ հորիզոնական, Forbes Real-Time-ը ցուցադրում է իրական ժամանակում աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունը: Առաջատար է դարձել LVMH-ի նախագահ Բեռնար Առնոն:

Ուրբաթ Amazon-ի բաժնետոմսերը նվազել են 7%-ով երկրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ֆոնին, որոնցում ընկերության եկամուտներն ավելացել են 27%-ով՝ հասնելով 113 մլրդ դոլարի, չնայած վերլուծաբանները կանխատեսում էին աճ մինչև 115.3 մլրդ դոլար: Ընկերությունն ակնկալում է ընդամենը 106-112 միլիարդ եկամուտ երրորդ եռամսյակում:

Մինչ օրս Բեզոսի կարողությունը նվազել է 14.4 միլիարդ դոլարով՝ հասնելով 191.9 միլիարդ դոլարի: Առնոն կորցրել է 1.5 միլիարդ դոլար, նրա կարողությունը Forbes-ը գնահատում է 194.2 միլիարդ դոլար: Մայիսին Առնոն արդեն առաջ էր անցել Բեզոսից: Ցուցակի երրորդ տեղը զբաղեցնում է Իլոն Մասկը: