Բայդենն առաջարկել է 100 դոլար վճարել COVID-19-ի դեմ պատվաստվածներին
copy image url

Բայդենն առաջարկել է 100 դոլար վճարել COVID-19-ի դեմ պատվաստվածներին

Արտաքին 3 տարի առաջ - 09:39 30-07-2021

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն առաջարկել է ամերիկացիներին 100 դոլար վճարել կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումների համար: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում կատարելով ԱՄՆ ֆինանսների նախարարությանը:

«Այսօր նախագահը նահանգային, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին կոչ է արել 100 դոլար վճար տրամադրել յուրաքանչյուր նոր պատվաստված ամերիկացու համար՝ որպես լրացուցիչ խթան պատվաստումների մակարդակը բարձրացնելու, հասարակությունը և մարդկանց կյանքը պաշտպանելու համար: Ֆինանսների նախարարությունը պատրաստ է տեղական իշխանություններին տեխնիկական աջակցություն ցուցաբերել»,- ասված է հայտարարության մեջ:

ԱՄՆ-ում արդեն պատվաստվել է ավելի քան 160 միլիոն մարդ, ինչը պետության բնակչության մոտ կեսն է: