ԲԱՅԴԵՆՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԶՐԿԵԼ ԹՐԱՄՓԻՆ ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ
copy image url

ԲԱՅԴԵՆՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԶՐԿԵԼ ԹՐԱՄՓԻՆ ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ

Արտաքին 4 տարի առաջ - 11:30 06-02-2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CBS-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ նախկին ղեկավար Դոնալդ Թրամփին պետք չէ գաղտնի տեղեկատվություն հայտնել:

Նա կարծում է նաև, որ անհրաժեշտություն չկա Թրամփի համար գաղտնի ճեպազրույցներ անցկացնել:

«Ի՞նչ արժեք ունի գաղտնի ճեպազրույցներ անցկացնելը նրա հետ: Ի՞նչ ազդեցություն կունենա դա, եթե նա ոչինչ չի ասելու»,- ասել է Բայդենը:

Սպիտակ տան ղեկավարը մատնանշել է նաև իր նախորդի «անհավասարակշիռ» պահվածքը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ իշխանությունները հետաքննում են հետախուզական «ձախողումները» Վաշինգտոնում Կապիտոլիումի գրոհից առաջ:

Ամենից շատ դիտված