5-ից 11 տարեկան երեխաները, որոնք կպատվաստվեն COVID-19-ի դեմ, 100 դոլարի չափով գումար կարող են ստանալ: Այս մասին իր Twitter-ում հայտնել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն։
«5-11 տարեկան երեխաները կարող են ստանալ 100 դոլարի չափով խրախուսանք, եթե նրանք COVID-19-ի դեմ պատվաստվեն քաղաքի պատվաստումների կենտրոնում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ իշխանությունները պատրաստ են հաջորդ շաբաթվանից սկսել 5-ից 11 տարեկան երեխաների պատվաստումները կորոնավիրուսի դեմ։