Էրդողանը Թուրքիայի անտառային հրդեհները ազգային աղետ է անվանել
copy image url

Էրդողանը Թուրքիայի անտառային հրդեհները ազգային աղետ է անվանել

Արտաքին 3 տարի առաջ - 22:46 29-07-2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Կալինը երկրի հարավում տեղի ունեցած անտառային հրդեհները որակել է որպես ազգային աղետ: Այս մասին պետության ղեկավարի ներկայացուցիչը գրել է իր Twitter-ում:

«Անտառային հրդեհները ազգային աղետ են: Մեր բոլոր ստորաբաժանումները համակարգված ինտենսիվ պայքար են մղում դրանց դեմ», - ընդգծել է Կալինը: Նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ ներկայումս Թուրքիայի դատախազությունը ուշադիր ուսումնասիրում է հանրապետության հարավային մասում բռնկված հրդեհների հնարավոր պատճառները:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի Անթալիա նահանգում ուժեղ անտառային հրդեհ էր բռնկվել առողջարանային Մանավգաթ քաղաքի տարածքում: Ուժեղ քամու ու ջերմության պատճառով կրակն արագորեն մեծ տարածում է ստացել: Հրդեհներ են բռնկվել նաև հայտնի Մարմարիս և Բոդրում հանգստավայրերի մոտակայքում: Ավելի ուշ, Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ վերջին օրերին Թուրքիայի 13 նահանգներում 41 հրդեհ է տեղի ունեցել: