Իրանցի ու հնդիկ տուրիստները Հայաստանում բուժվում են պետպատվերի շրջանակներում․ Yerevan.Today
copy image url

Իրանցի ու հնդիկ տուրիստները Հայաստանում բուժվում են պետպատվերի շրջանակներում․ Yerevan.Today

Ներքին 3 տարի առաջ - 21:39 28-07-2021

«Պարսիկներն ու հնդիկները միայն Հյուսիսային պողոտայում չեն, էս պահին լիքը լցված են նաև Ավանի հոսպիտալում, կորոնավիրուսից են բուժվում, մեր հաշվին: Հիմա Ավանում մատների վրա հաշված հայ վարակակիրներ կան։ Փաստորեն, դրսից վարակված գալիս են, որ էստեղ բուժվեն, պատվաստվեն ու հետ գնան, իսկ մեր հարկատուների փողերը մսխվեն պարսիկ ու հնդիկ տուրիստի համար:

Ավանի հոսպիտալում բուժվող 45-50 պարսիկի, չինացու ու հնդիկի մասին շաբաթ օրն իմացա»,- Yerevan.Today-ին իր աչքով տեսածն է պատմել մեր հայրենակիցներից մեկը, որն այդ ժամանակ գտնվել է Ավանի՝ ոստիկանական հոսպիտալ կոչվող բժշկական կենտրոնում:

Ստացվում է՝ Հայաստանում պատվաստվելու մոտիվացիայով Իրանից ու Հնդկաստանից տուրիստների ահռելի ներհոսքը իրականում ոչ այնքան եկամուտներ է մեզ տալու տուրիզմի ոլորտով, որքան պետական միջոցներ է մսխում կորոնավիրուսով բուժսպասարկման համար:

Արդյո՞ք արտասահմանցիները պետպատվերի շրջանակներում են սպասարկվում Հայաստանում՝ կորոնավարակով ախտահարումներից հետո, և ի՞նչ թիվ են կազմում այս պահին ՀՀ ԲԿ-ներում ներկայումս բուժվող իրանցիներն ու հնդիկները, ունե՞նք սահմանած չափ կորոնավարակակիր տուրիստների բուժսպասարկման համար: Քաղաքացուց ստացված տեղեկատվության ու մեր հարցադրումների վերաբերյալ առողջապահության նախարարությունը շատ անսպասելի պատասխան տվեց Yerevan.Today-ին. «Նախ, առանձին վիճակագրություն նախարարությունը չի վարում և չենք կարող ասել՝ Covid-ով հիվանդ քանի այլազգի է բուժվել և բուժվում Հայաստանում։ Ինչ վերաբերում է վճարման պայմաններին, ապա, այո՝ նրանք ևս կորոնավիրուսից բուժվում են 100% անվճար հիմունքներով՝ ինչպես բոլորս, այսինքն՝ ՀՀ բյուջեի հաշվին՝ պետպատվերի շրջանակներում»:

Փաստորեն նրանց փոխարեն վճարում է Հայաստանի Հանրապետության հարկատուն, իսկ թե ինչ է շահում ամեն պատվաստվող իրանցի կամ հնդիկ տուրիստից Հայաստանի տնտեսությունը, խիստ մեծ հարցականի տակ է։ Հիշենենք՝ մեզ մոտ կորոնավիրուսով բուժսպասարկման պետպատվերի փաթեթը արժե մինչև 720 հազար դրամ: Իսկ մեր հարևան պարսիկների՝ Հայաստանում պատվաստվելու գալը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը համարում էր առողջապահական տուրիզմի զարգացում։

Նշենք նաև, որ ՀՀ բազմահազար քաղաքացիներ կորոնավիրուսից բուժվում են տանը՝ սեփական միջոցներով։