Առինջ գյուղում հայտնաբերել են դանակահարված հնդիկ ամուսինների. կասկածյալը ազգությամբ հնդիկ է. shamshyan.com
copy image url

Առինջ գյուղում հայտնաբերել են դանակահարված հնդիկ ամուսինների. կասկածյալը ազգությամբ հնդիկ է. shamshyan.com

Ներքին 11 ամիս առաջ - 16:01 15-05-2024
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկնաության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկայի ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առինջ գյուղում՝ գյուղապետարանի հարևանությամբ գտնվող երկհարկանի շենքի 2-րդ հարկում դանակահարված օտարերկրացի քաղաքացիներ կան:

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 2-րդ հարկում մարմնական վնասվածքներով հայտնաբերել են Հնդկաստանի Հանրապետւթյան 2 քաղաքացու, որոնց տեղում Աբովյանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի հիվանդանոցներից մեկը:

Նշված վայրում և դրսում ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիրավորները Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են՝ ամուսիններ, և նրանք նշված շենքի 2-րդ հարկում բնակվում էին վարձակալական հիմունքներով ու նրանց ծեծի է ենթարկել, ապա դեռևս չճշտված առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել ազգությամբ հնդիկ մի տղամարդ:

Անգամ ասում էին, որ նա նրանց նկատմամբ մինչև բռնություն կիրառելը կապել է:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներին հաջողվել է պարզել հանցանք կատարած ենթադրյալ կասկասծյալի ինքնությունը, որի մասին նախաքննության շահերից ելնելով ասյ պահին չենք հրապարակում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: