Ավելացել է պետպատվերի շրջանակներում հիվանդանոցային ծառայությունների ծավալը
copy image url

Ավելացել է պետպատվերի շրջանակներում հիվանդանոցային ծառայությունների ծավալը

Ներքին 1 տարի առաջ - 15:38 22-03-2024
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023թ. կատարողականի՝ առողջապահության ոլորտին առնչվող մասը։

Ըստ նախարարի՝ 2023թ ավելացել են պետական պատվերի շրջանակներում հիվանդանոցային, դժվարամատչելի բժշկական օգնության և սպասարկման ծավալները։ Ըստ նրա, մատուցված ծառայությունների թիվը կազմել է 861 845, ինչը 74 981-ով ավելի է 2022 թվականին և շուրջ 2,5 անգամ ավելի է 2017 թվականին մատուցված 349 260 ծառայության համեմատ:

Ներդրվել է հերթագրման էլեկտրոնային միասնական ավտոմատ համակարգ: