Ուղիղ եթեր
Հրատապ է հենց հիմա հրավիրել ԱԺ արտակարգ նիստ․ Զոհրաբյան
copy image url

Հրատապ է հենց հիմա հրավիրել ԱԺ արտակարգ նիստ․ Զոհրաբյան

Ներքին 3 տարի առաջ - 10:25 28-07-2021

Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Դեռ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը ժամ-ժամ մեծանում է։

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները պարբերաբար բոլոր ուղղություններով այլեւս գրեթե ամեն օր սանձազերծում են զինված սադրանքներ եւ գրոհ։

Ալիեւի եւ նրա քաղաքական ախոռի հռետորաբանությունը կրկին պատերազմական է։

Միջազգային հանրություն կոչվող դանդուռով սալաթը կրկին լուռ է։

Հրատապ է հենց հիմա հրավիրել ԱԺ արտակարգ նիստ, որին ներկա լինի նաեւ վարչապետի պաշտոնակատարն ու ԶՈւ ղեկավար կազմը՝ քննարկելու ստեղծված իրապես պայթունավտանգ իրավիճակը։

Ու մի խնդրանք Պաշտպանության նախարարությանը՝ արգելե՛ք Արծրուն Հովհաննիսյանին որեւէ բան գրել եւ խոսել։

Պարզապես փակեք բերանը»։

Ամենից շատ դիտված