Բժիշկ Կոմարովսկին նշել է մաշկի քաղցկեղի կանխարգելման միջոցները
copy image url

Բժիշկ Կոմարովսկին նշել է մաշկի քաղցկեղի կանխարգելման միջոցները

Արտաքին 3 տարի առաջ - 14:51 26-07-2021

Բժիշկ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին նշել է մաշկի քաղցկեղի՝ այս հիվանդության ամենատարածված տեսակներից մեկի կանխարգելման միջոցները: Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Instagram-ի նրա էջում:

Նրա խոսքով, նախ անհրաժեշտ է զգուշանալ արևի ճառագայթների ազդեցությունից, անհրաժեշտ է օգտագործել արևապաշտպան միջոցներ: Մասնագետը նշել է, որ մաշկի վրայի խալերը կարող են վկայել մաշկի քաղցկեղի մասին, ուստի դրանք պետք է հետազոտվեն, իսկ ծնողները պետք է հետևեն երեխաների մարմնի բծերին:

«Ցանկալի է սմարթֆոնով լուսանկարել յուրաքանչյուր խալ, որի կողքին պետք է լինի քանոն»,- ասել է Կոմարովսկին:

Միևնույն ժամանակ, նրա զրուցակիցը՝ մաշկաբան Բոգդան Լիտվինենկոն, ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ երեխայի խալերը պետք է լինեն սիմետրիկ, գույնով՝ միատեսակ: Եթե ​​մարմնի վրա հետքերը փոխել են գույնը, չափը, սահմանները, եթե դրանց վրա ճաքեր են հայտնվել, կամ դրանք ընդհանրապես անհետացել են, ապա պետք է անհապաղ դիմել մասնագետի: