Իսրայելի ՊՆ-ն  խնդրել է ավելացնել իր բյուջեն՝ Իրանի հետ պատերազմի համար
copy image url

Իսրայելի ՊՆ-ն  խնդրել է ավելացնել իր բյուջեն՝ Իրանի հետ պատերազմի համար

Արտաքին 3 տարի առաջ - 15:28 23-07-2021

Իսրայելի պաշտպանության նախարարությունը կառավարությանը խնդրել է ավելացնել իր բյուջեն 2,7 միլիարդ դոլարով՝ նախազգուշացնելով ներկայումս Իրանի հետ լայնամասշտաբ պատերազմին անպատրաստ լինելու մասին: Այս մասին հաղորդում է Kann-ը:

Սպիտակ տունը, Սիրիայի Հալեպ քաղաքում իրանամետ խմբավորումների օբյեկտներին Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների ֆոնին, հայտարարություն է տարածել. «Իրանի կողմից «Հըզբոլլահին» զենքի շարունակական մատակարարումը, ներառյալ ժամանակակից սպառազինության համակարգերը, ներկայացնում են հատուկ և չափազանց մեծ սպառնալիք ԱՄՆ ազգային անվտանգության համար»: