BMJ բժշկական ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր հինգերորդ մահվան դեպքը տեղի է ունենում սխալ սննդակարգի պատճառով: Գերոնտոլոգները նշել են այնպիսի կերակուրներ և խմիչքներ, որոնք բացասաբար են անդրադառնում կյանքի տևողության վրա:
Ալկոհոլը իմունադեպրեսանտ է, ինչը վտանգավոր է դարձնում այն տարեց մարդկանց համար, որոնց իմունային համակարգը սկսում է վատ գործել։ Այն նաև մեծացնում է լյարդի և սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը: Ալկոհոլը բարձրացնում է արյան ճնշումը:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ կապ կա մեծ քանակությամբ նրբերշիկ, երշիկեղեն, խոզապուխտ, բեկոն և այլ վերամշակված միս ուտելու և մահվան վտանգի աճի միջև: Իր հերթին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երշիկները, նրբերշիկները և բեկոնը դասակարգում է որպես քաղցկեղածին մթերքներ:
Շաքարն ազդում է ինչպես դեմքի, այնպես էլ ընդհանուր առմամբ մարմնի ծերացման վրա: Առաջանում է այսպես կոչված գլիկացիա (սա շաքարի համադրություն է սպիտակուցների հետ): Մաշկաբանների բրիտանական ասոցիացիան ասում է, որ կնճիռների տեսքով գլիկացիայի տեսանելի հետևանքները սովորաբար արտահայտվում են 35 տարեկանից բարձր կանանց մոտ: Ըստ սննդաբանների, արյան մեջ գլյուկոզայի քրոնիկ բարձր մակարդակը բերում է նաև կոգնիտիվ գործառույթների արագ անկման: