Նշվել են վիտամին D-ով հարուստ  մթերքները
copy image url

Նշվել են վիտամին D-ով հարուստ մթերքները

Ավելին 3 տարի առաջ - 22:13 03-02-2022

Հայտնի է, որ սննդարար և հավասարակշռված սննդակարգը շատ կարևոր դեր է խաղում առողջության պահպանման գործում։ Այսպես, մասնագետները նշում են, որ քրոնիկ հիվանդությունների ու ճարպակալման տարածված պատճառներից մեկը վատ սնունդն ու սխալ սնվելու սովորույթներն են։

Սննդաբան Թանվի Թութլանին ասում է, որ վիտամին D-ն այն կարևոր միկրոտարրերից է, որն անհրաժեշտ է առողջության, օրգանիզմի օպտիմալ աշխատանքի, նորմալ իմունային ֆունկցիայի, ոսկորների և ատամների աճի և զարգացման համար:

Որոշ մթերքներ կարող են օգնել օրգանիզմում ապահովել ճարպային լուծվող վիտամին D-ի բավարար մակարդակը», - նշում է indianexpress.com-ի մասնագետը:

Սունկ

Սնկերը D2, D3 և D4 վիտամինների ամենաուժեղ ոչ կենդանական աղբյուրներից են:

Կովի կաթ

Պաստերիզացված կովի կաթը սովորաբար պարունակում է վիտամին D և կալցիում: Օրական մեկ բաժակ պաստերիզացված կաթ խմելը կարող է օգնել կանխել ոսկորների հետ կապված հիվանդությունները և պահպանել ձեր օրգանիզմն առողջ:

Պանիր

Աշխարհի ամենահայտնի մթերքներից մեկը՝ պանիրը, պարունակում է բավարար քանակությամբ վիտամին D: Պանրի բոլոր տեսակներից ամենահարուստ աղբյուրներն են ռիկոտան և չեդդեր պանիրը: Այնուամենայնիվ, պանիրը նաև հարուստ է ճարպերով, ուստի օգտագործեք այն չաավոր՝ սննդանյութերի օպտիմալ հավասարակշռությունը պահպանելու համար:

Ամենից շատ դիտված