Համավարակի պատճառով 1,5 միլիոն երեխաներ առանց ծնողների, տատիկ-պապիկների կամ խնամակալի են մնացել․ The Lancet
copy image url

Համավարակի պատճառով 1,5 միլիոն երեխաներ առանց ծնողների, տատիկ-պապիկների կամ խնամակալի են մնացել․ The Lancet

Ավելին 3 տարի առաջ - 21:18 21-07-2021

Ինչպես հաղորդում է The Lancet ամսագիրը՝ բժիշկների միջազգային թիմը տվյալներ է հրապարակել այն երեխաների թվի վերաբերյալ, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով կորցրել են առնվազն մեկ ծնող, տատիկ կամ պապիկ կամ խնամակալի:

Լոնդոնի Բրիտանական կայսերական քոլեջի գիտաշխատող Ջուլիետ Անվինը պարզաբանել է, որ նվազագույն գնահատականների համաձայն, խոսքը 1,5 միլիոն երեխայի մասին է:

«Սակայն միանգամից մեկ կամ երկու կերակրող կորցրած երեխաների իրական թիվը կարող է ավելի մեծ լինել: Նոր մուտացիաների տարածումը և պատվաստումների դանդաղումը կարող են հանգեցնել նրան, որ կորոնավիրուսային որբերի թիվը կարող է աճել մի քանի միլիոնով », - ասել է նա:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի