Դպրոցական ավտոբուսներ տրամադրեք, որ տատիկ-պապիկները մեքենան չկանգնեցնեն երրրոդ շարքում և քաղաքը պարալիզացնեն. Աղազարյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:17 25-10-2022
Արդեն տեւական ժամանակ ինձ անհանգստացնում, մտահոգում է առաջին դասարանցիների դպրոց գնալու հերթագրման էլեկտրոնային տարբերակը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Հարց է առաջանում. ինչո՞ւ է այդպես, որովհետև շատերն ուզում են, որ գնան Չեխովի դպրոց, որովհետև Բանգլադեշի դպրոցում, ենթադրաբար, կրթության մակարդակը ցածր է, իսկ Չեխովի դպրոցում՝ բարձր: Դա վատ է, այնպես անենք, որ Բանգլադեշի դպրոցում էլ կրթության մակարդակը բարձր լինի», - ասաց նա:

ՔՊ-ական պատգամավորը երկու տարի հետազոտություն է արել, հասկացել է՝ դպրոցական արձակուրդների ժամանակ քաղաքում տրանսպորտի երթևեկությունը բավականին հեշտանում է:

Աղազարյանը կոչ արեց դպրոցական ավտոբուսներ տրամադրել, որ երեխաներին մի ծայրից մյուսը տանեն, որ «տատիկ-պապիկները մեքենան չկանգնեցնեն երրրոդ շարքում ու քաղաքը պարալիզացնեն», - ընդգծեց Հովիկ Աղազարյանը:

Ամենից շատ դիտված