Հունգարիայում ԼԳԲՏ քարոզչության մասին օրենքը կդրվի հանրաքվեի
copy image url

Հունգարիայում ԼԳԲՏ քարոզչության մասին օրենքը կդրվի հանրաքվեի

Արտաքին 3 տարի առաջ - 17:18 21-07-2021

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է անչափահասների շրջանում ԼԳԲՏ քարոզչության մասին օրենքի հարցով հանրաքվե անցկացնելու մասին, որն առաջացրել է ԵՄ երկրների քննադատությունը: Քվեարկություն անցկացնելու անհրաժեշտության մասին նա հաղորդել է տեսանյութով, որը տեղադրել է Facebook-ի իր էջում:

Օրբանը նշել է, որ հանրաքվեն անհրաժեշտ է Եվրամիության կողմից երկրի վրա գործադրվող ճնշմանը դիմակայելու համար: «Երբ մեր հայրենիքի վրա ճնշումն այդքան մեծ է, միայն ժողովրդի կամքը կարող է պաշտպանել Հունգարիան»,- ասել է նա:

Վարչապետի խոսքով, հանրաքվեի կդրվի ԼԳԲՏ-ին առնչվող հինգ հարց: Հունգարացիները այդ թվում պետք է որոշեն՝ արժե՞ արդյոք, որ երեխաները ծանոթանան «չսահմանափակվող կոնտենտներին, որոնք ազդում են նրանց սեռական կողմնորոշման վրա», և արդյոք անչափահասները պե՞տք է ունենան հասանելիություն սեռափոխության մասին կոնտենտին: