Քարահունջի վարչական ղեկավարը կալանքից ազատ է արձակվել
copy image url

Քարահունջի վարչական ղեկավարը կալանքից ազատ է արձակվել

Ներքին 3 տարի առաջ - 23:43 20-07-2021

Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կալանքից ազատ է արձակվել: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Պաշտպանության կողմի միջնորդությունը քննարկվել է, և դատախազի որոշմամբ փոխվել է խափանման միջոցը: Կալանքը փոխարինվել է գրավով։ Որպես գրավի առարկա է կիրառվել միջնորդությանը կից ներկայացված անշարժ գույքը»,- մանրամասնել է Աբրահամյանը։

Գոռ Աբրահամյանի խոսքերով՝ խափանման միջոցի փոփոխության համար հիմք է հանդիսացել վարույթն իրականացնող մարմինների հետ Ավետյանի համագործակցությունը՝ հանցագործության բացահայտման նպատակով խոստովանական ցուցմունք տալը: