Դատարանը որոշում է կայացրել կալանավորել Քարահունջի գյուղապետին
copy image url

Դատարանը որոշում է կայացրել կալանավորել Քարահունջի գյուղապետին

Ներքին 3 տարի առաջ - 18:46 08-07-2021

Քիչ առաջ դատարանը որոշում է կայացրել կալանավորել Քարահունջի գյուղապետին։

Հիշեցնենք, որ օրերս ընտրակաշառք բաժանելու հոդվածով ձերբակալվել էր Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանը։

Վերջինս մեղադրվում է Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով «Դրամական աջակցություն» անվան տակ 100.000-220.000 ՀՀ դրամ տրամադրելու, նրանց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին և 2021 թվականի հունիսի 8-ին Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին մասնակցել հարկադրելու, ինչպես նաև վերջիններիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու մեջ։