Բուհերի ընդունելության այս տարվա անցողիկ շեմերը հայտնի են
copy image url

Բուհերի ընդունելության այս տարվա անցողիկ շեմերը հայտնի են

Ներքին 3 տարի առաջ - 14:29 17-07-2021

Ընդունելության քննության արդյունքներին անհամբերությամբ եւ մեծ հույսով սպասում են ոչ միայն բուհ ընդունվել պատրաստվող դիմորդները, այլեւ նրանց հարազատներն ու մտերիմները։ՀԺ-ն որոշ մանրամասներ է պարզել։

Բուհ ընդունվածների ցուցակները ուսումնական հաստատություններում պաշտոնապես կհրապարակվեն հուլիսի 18-ին: Սակայն լավատեղյակ աղբյուրներից «Հայկական ժամանակին» հաջողվել է պարզել մի շարք բուհերի որոշ մասնագիտությունների անցողիկ միավորները: Դրանք չնչին բացառությամբ վերջնական են, թեպետ հնարավոր է, որ բոլորվին չլինեն տատանումներ:

Նշենք, որ այս տարի դիմորդները բուհ ընդունվելու համար հանձնել են երկու քննություն, որոշ մասնագիտությունների դեպքում էլ՝ մեկ քննություն: Ընդամենը մեկ քննություն բոլոր մասնագիտությունների դեպքում դիմորդները հանձնել էին միայն անցած տարի, մինչդեռ ավելի վաղ դիմորդները բուհ ընդունվելու համար հիմնականում 3 քննություն էին հանձնում:

Միավորները, որոնք հայտնվել են մեր ձեռքի տակ, ներկայացնում ենք ստորեւ.

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մաթեմատիկա

8 միավոր (1 քննություն)

Ֆիզիկա

7. 75 միավոր (1 քննություն)

Ակտուարական եւ ֆինանսական մաթեմատիկա

22,5 միավոր

Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա

28,75 միավոր

Թարգմանչական գործ, անգլերեն եւ հայերեն լեզուներ

16,5 միավոր

Միջազգային հարաբերություններ

32,25 միավոր

Սերվիս

16,75 միավոր

Կառավարում

23,5 միավոր

Իրավագիտություն

37,75 միավոր

Տնտեսագիտություն

15 միավոր

Ֆինանսներ

17,75 միավոր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ակտուարական եւ ֆինանսական մաթեմատիկա

16,5 միավոր

Ֆինանսներ

21 միավոր

ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բուժական գործ

25,5 միավոր

Ստոմատոլոգիա

24,75 միավոր

Ֆարմացիա

16,25 միավոր

Ներկայացված մասնագիտությունների անցողիկ շեմերը, եթե համեմատում ենք, օրինակ, հինգ տարի առաջվա նվազագույն շեմերի հետ, տեսնում ենք, որ այս տարի մասնագիտությունների մեծ մասում տարբերությունը շեշտակի է նվազման ուղղությամբ, եթե անգամ հաշվի առնենք այն հանգամանքը, որ նախկինում հանձնել են 3 կամ երկու առարկաներ, իսկ այս տարի՝ երկու կամ մեկ առարկաներ:

Ասենք, եթե ԵՊՀ «մաթեմատիկա» մասնագիտության համար այս տարի բավարար է 8 միավորը, 2016 թվականին այդ միավորը 24,25 էր, Ֆիզիկան՝ 16.5 է եղել, հիմա 7. 75:

Ինչո՞վ է այս պատկերը պայմանավորված՝ թեստերի մատչելությա՞մբ, դիմորդների վատ պատարստվածությա՞մբ, թե՞ ոլորտի պատասխանատուները որդեգրել են «Բուհ ընդունվելը թող հեշտ լինի, սովորելը՝ դժվար» սկզբունքը: Այս հարցերի պատասխաններն առաջիկայում կփորձենք ստանալ հենց ոլորտի պատասխանատուներից:

Պահանջված որոշ մասնագիտությունների համար՝ հակառակը՝ միջազգային հարաբերություններ մասնագիտության համար այն ժամանակ պետք էր ունենալ 46.5 միավոր, այս տարի՝ 32,25: Իրավագիտության համար պետք էր 52.5, այժմ բավարար է 37,75-ը: Համեմատության արդյունքում պահանջվող միավորի աճ է դիտվում նաեւ ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա մասնագիտության դեպքում. եթե 2016 թվականին անցողիկ միավորը 28-ն է եղել, հիմա 28,75-ն է: