Արքայազն Հարին և Մեգան Մարքլը երկրորդ ֆիլմն են նկարահանում Netflix-ի համար
copy image url

Արքայազն Հարին և Մեգան Մարքլը երկրորդ ֆիլմն են նկարահանում Netflix-ի համար

Ավելին 3 տարի առաջ - 22:12 15-07-2021

Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, Netflix–ի համար ստեղծել են երկրորդ նախագիծը՝ իրենց սեփական Archewell Productions ընկերության շրջանակներում, գրում է Hollywood Reporter- ը:

Մարքլի կողմից հորինված «Փերլը»/«Մարգարիտ» («Pearl») ընտանեկան մուլտսերիալ է, որը պատմում է 12-ամյա աղջկա արկածների մասին՝ ոգեշնչված հզոր կանանց պատմություններից: Այս շարքը ներկայումս մշակման փուլում է, հստակեցնում է պարբերականը: Դքսուհին մի փոքր խոսել է սերիալի հերոսուհու մասին. Նա ձգտում է ինքնաճանաչման՝ փորձելով հաղթահարել առօրյա կյանքի խնդիրները:

Անցյալ տարի Հարին և Մեգան Մարքլը բազմամյա գործարք կնքեցին Netflix– ի հետ:

Ամենից շատ դիտված