Cinderella-ի կիթառահար Ջեֆ ԼաԲարին մահացած են գտել
copy image url

Cinderella-ի կիթառահար Ջեֆ ԼաԲարին մահացած են գտել

Արտաքին 3 տարի առաջ - 16:41 15-07-2021

Cinderella խմբի կիթառահար Ջեֆ ԼաԲարին հուլիսի 14-ին մահացած են գտել Նեշվիլում գտնվող իր բնակարանում, հաղորդում է The Sun-ը:

58-ամյա երաժշտին գտել է նրա նախկին կինը՝ Գեյլ Լաբար-Բերնհարդտը, որին անհանգստացրել էր նախկին ամուսնու լռությունը: Մահվան պատճառները չեն հաղորդվում:

Ռոքերի մահը հաստատել են նրա որդի Սեբաստիանը և Cinderella խմբի նախկին գործընկերները: «Մեր միջև եզակի կապը տևել է տասնամյակներ. մենք ստեղծել ենք երաժշտություն, շրջագայել ենք: Ջեֆի մասին հիշողությունները հավերժ կապրեն մեր սրտերում: Անպատկերացնելի է, որ եղբայրներից մեկը լքեց մեզ»,- ասվում է խմբի պաշտոնական հաղորդագրության մեջ: