Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը բաժնետերերի տարեկան ժողովին հայտարարել է, որ հուլիսի 5-ին լքելու է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը:
Associated Press գործակալության հաղորդմամբ, Բեզոսն ասել է, որ գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնելու է Amazon-ի գործադիր տնօրեն Էնդի Յասին:
«Մենք ընտրել ենք այս ամսաթիվը, քանի որ այն նշանակալի է ինձ համար»,- ասել է Բեզոսը չորեքշաբթի՝ Amazon-ի բաժնետերերի ժողովի ժամանակ: Նա բացատրել է, որ ուղիղ 27 տարի առաջ՝ 1994 թ. այդ նույն օրը, գրանցվել է Amazon ընկերությունը:
Միաժամանակ 57-ամյա Բեզոսը, որի անձնական կարողությունը 167 միլիարդ դոլար է, չի հեռանա ընկերությունից: Նա կստանձնի Amazon-ի գործադիր տնօրենի պաշտոնը և կկենտրոնանա նոր ապրանքների և նախաձեռնությունների վրա: Բեզոսը նշել է, որ պետք է ավելի շատ ժամանակ տրամադրի իր մյուս ձեռնարկություններին՝ Blue Origin հրթիռային նավերի ընկերությանը և The Washington Post թերթին:
Amazon-ը չորեքշաբթի հայտարարել է, որ մտադիր է 8.45 միլիարդ դոլարով գնել լեգենդար հոլիվուդյան MGM ստուդիան՝ հուսալով, որ իր հոսքային վիդեո ծառայությունը հագեցնելու է ավելի շատ շոուներով և կինոնկարներով: