Պողպատե մանդատը նրանց անհրաժեշտ էր, որ իրենց սեփական աշխատավարձը բարձրացեն, ուրիշ ոչինչ. Աննա Գրիգորյան
copy image url

Պողպատե մանդատը նրանց անհրաժեշտ էր, որ իրենց սեփական աշխատավարձը բարձրացեն, ուրիշ ոչինչ. Աննա Գրիգորյան

Ներքին 3 տարի առաջ - 15:07 15-07-2021

Երեկ դուք բոլորդ տեսաք, թե ինչպես են ԱԱԾ-ի եւ ոստիկանության աշխատակիցները զինվածխ, դիմակներով ներխուժում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ. Ինձ մոտ տպավորություն էր, որ նրանք ի սկզբանե պետք է գնան Սեւ լիճ, որովհետեւ այնտեղ են մեր թշնամիները, բայց ճանապարհը խառնել էին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։

«Մարդկանց տեռորի են ենթարկում, ինչ-որ ցուցմունքներ են կորզում, ինչն անհասկանալի է: Մարդիկ ահուսարսափով են այնտեղ գտնվում: Պետության կողմից նման քայլը կարելի է որակել որպես հակապետական, որովհետեւ նման քայլից հետո ո՞ր մի ներդրողը կցանկանա ներդրում անել Հայաստանում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ խոսվում է նաեւ ԶՊՄԿ-ն ազգայնացնելու մասին, պատգամավորն ասաց. «Բիզնեսմենը, որ այսօր նախարար է դարձել, ի՞նչ է կարծում, դա լա՞վ ազդակ է միջազգային ներդրողների համար, երբ դու արտաքին ներդրողներին պատկանող կապիտալով ընկերությունը պատրաստվում ես ազգայնացնել:

Եվ՛ պողպատե մանդատը, և՛ մուրճի կոնցեպտը մի քիչ տարակուսելի են, և այսօր տեսանք, որ պողպատե մանդատը նրանց անհրաժեշտ էր, որ իրենց սեփական աշխատավարձը բարձրացեն, ուրիշ ոչինչ»,-ասաց Աննա Գրիգորյանը՝ նկատելով, որ այդ պողպատե մանդատը չգիտես ինչու չի կիրառվում, երբ Ալիեւը հոխորտում է, թե Զանգեզուրը ադրբեջանական է:

«Այսինքն այս պահին, երբ օկուպացված է Արցախի մի մասը, թշնամի ղեկավարը խոսում է նաեւ Հայաստանի օպուկացիայի մասին եւ սրան ի պատասխան պողպատե մանդատը աշխատում է բացառապես Հայաստանի եւ Սոյւնիքի համայնքապետերի նկատմամբ»: