Ուսուցիչներն իրենց բավարարված չէին զգում, երբ իրենց աշխատավարձը բարձրացրինք. Փաշինյանը դժգոհեց
copy image url

Ուսուցիչներն իրենց բավարարված չէին զգում, երբ իրենց աշխատավարձը բարձրացրինք. Փաշինյանը դժգոհեց

Ներքին 2 տարի առաջ - 12:00 19-05-2022
Կառավարության հերթական նիստում «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառում հաստատելու մասին» օրենքի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դժգոհությունը հայտնեց։ Նա կառավարության անդամներին հիշեցրեց, որ երբ 2019 թվականին ուսուցիչների աշխատավարձները բարձրացնում էին, ոչ՛ կառավարությունը, ոչ՛ ուսուցիչները այդ որոշումից իրենց բավարարված չէր զգում՝ չնայած նրան, որ հսկայական պետական միջոցներ էին ծախսվում այդ ուղղությամբ։

«Դրա համար մենք այնպես ենք անում, որ մի որոշում կայացնելիս այն շղթայական դրական արդյունքներ ունենա նաև այլ ոլորտների վրա»։