Փաշինյանը ուրիշ բան է ասում, Արմեն Գրիգորյանը՝ ուրիշ․ սա է խնդիրը․ քաղաքագետ
copy image url

Փաշինյանը ուրիշ բան է ասում, Արմեն Գրիգորյանը՝ ուրիշ․ սա է խնդիրը․ քաղաքագետ

Ներքին 1 տարի առաջ - 22:16 27-04-2023
«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, եւ այնտեղ գտնվում են ռուս խաղաղապահները»: Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի կարող Լաչինի միջանցքին առնչվել, որովհետև թե՛ դե ֆակտո, թե՛ դե յուրե նման ձևակերպում մենք չենք հանդիպում։ Այսինքն՝ նման կոշտ հայտարարություն անելը առնվազն տեղին չէ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը։

Քաղաքագետի գնահատմամբ՝ խոսքը գնում է այն մասին, որ պատասխանատվությունը ընկել է Ռուսաստանի Դաշնության վրա․ «Բայց բնականաբար, նման բարձր մակարդակի պաշտոնյան չպիտի նման ձևակերպում հնչեցներ։ Սա է ամբողջ խնդիրը, որովհետև հակառակ հանրայինի եթերում Արմեն Գրիգորյանի արած հայտարարությանը՝ վարչապետը կառավարության նիստում այլ հայտարարություն արեց և այլ մեկնաբանություն տվեց։ Ասաց, որ գիտենք ՌԴ խաղաղապահ ուժերից բացի Լաչինի միջանցքում ոչ մի այլ ուժ կամ միավոր, կամ կազմակերպություն չպետք է տեղակայվի»։

Արթուր Ղազարյանն ասում է՝ իշխանության երկու բարձրաստիճան ներկայացուցիչները իրար հակասում են՝ արտահայտելով տարբեր կարծիքներ ու մտքեր․ «Իսկ տողատակում ինչ կհասկանաք՝ մանիպուլիացիա թե մտավարժանք, թողնենք հանրությանը»։