, Կալիֆոռնիայի Դիսնեյլենդի այգում, փոփոխել են դասական «Ջունգլիներով ճամփորդություն» ատրակցիոնը՝ հանելով բնիկ ժողովուրդների վիճելի պատկերները: Այս մասին հաղորդվում է Դիսնեյլենդի զվարճանքների այգիների պաշտոնական բլոգում:
Վերափոխման մասին հայտարարվեց 2021 թվականի հունվարին այն բանից հետո, երբ ատրակցիոնը պարբերաբար սկսեցին քննադատել աբորիգենների ռասիստական կերպարնեչի համար: Ֆլորիդայի նահանգի Դիսնեյլենդի նման տեսարանով ատրակցիոնը նույնպես փոփոխման փուլում է և կբացվի այս ամառ: