Մերձմոսկվայում ձերբակալել են ահաբեկչություն նախապատրաստող ԴԱԻՇ-ի գրոհայինի

Արտաքին 3 տարի առաջ - 16:06 09-07-2021

Մոսկվայի տարածաշրջանում իրավապահները ձերբակալել են ԴԱԻՇ-ի գրոհայինի, որը ահաբեկչություն էր նախապատրաստում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՔԿ տարածաշրջանային գլխամասային գրասենյակի ղեկավարի ավագ օգնական Օլգա Վրադիին:

«Հարևան պետություններից մեկի 21-ամյա քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Նա կասկածվում է ահաբեկչական կազմակերպության գործողություններին մասնակցելու մեջ»,- ասել է նա:

Ըստ առկա տեղեկությունների՝ տղամարդն ինքն է միացել ԴԱԻՇ-ի շարքերին և սկսել է կատարել «շարքային մասնակցի գործառույթներ»: Անցյալ ամիս նա սկսել է ահաբեկչություն ծրագրել, այդ նպատակով պատրաստել է ինքնաշեն պայթուցիկ սարք և ձեռք բերել դրա պատրաստման համար անհրաժեշտ առարկաներ:

Ձերբակալվածը, դատարանի որոշմամբ, գտնվում է քննչական մեկուսարանում: