Օլսթերի համալսարանի մի խումբ գիտնականներ նոր ապացույցներ են ներկայացրել այն մասին, որ երեկոյան վեցից հետո ընթրիքը կարող է բերել քաշի ավելացման, հատկապես, եթե երեկոյան ընթրիքի ժամանակ նախընտրությունը տրվում է բարձր կալորիականությամբ սննդին:
Կենսաբանների կողմից անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ ուշ և ճոխ ընթրիքների սիրահարները հիմնականում օրվա ընթացքում ավելի շատ կալորիաներ են օգտագործում: Սա հանգեցրել է քաշի ավելացման և գիրության հետ կապված հնարավոր խնդիրների:
Գիտական աշխատանքի հեղինակները հորդորել են դիետաներ կազմելիս հաշվի առնել իրենց ստացած տվյալները: