Շիրակի մարզում տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել ցանքատարածություններին
copy image url

Շիրակի մարզում տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել ցանքատարածություններին

Ներքին 3 տարի առաջ - 14:51 04-07-2021

Երեկ Շիրակի մարզում տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել մարզի 4 համայնքների՝ Ջաջուռ, Մեծ Սարիար, Լեռնու եւ Շիրակ գյուղերի ցանքատարածություններին:

Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը նշել է, որ չնայած հակակարկտային կայանները կրակել են, սակայն չի հաջողվել ցրել կարկտաբեր ամպը: Նա նշել է, որ հույս չունեն, թե Կառավարությունը օգնություն կամ փոխհատուցում կտրամադրի։

«Կարկուտը 80 տոկոսով վնասել է հացահայտիկը, ու մնացած մշակաբույսերը, նույնիսկ էլ քաղելու չի: Մենք հանձնաժողով ենք կազմել, որ գնահատենք վնասների չափերը եւ ներկայացնենք: Գիտե՞ք հետաքրքիրը որն է, որ մենք կգնահատենք, օերերով կաշխատենք այդ ամեն ինչի վրա, կներկայացնենք վնասների չափերը ու ընդհանրապես ոչ մի պատասխան: Էլ ինչի՞ համար կաշխատենք, այդ աշխատանքը շաբաթներ կտևի, ու վերջում կստանանք պատասխան, որ հատուցում չկա»,- ասել է նա: