Լիբանանի բանակն ուղղաթիռներով զբոսանքներ է կազմակերպել՝ բյուջեն համալրելու համար
copy image url

Լիբանանի բանակն ուղղաթիռներով զբոսանքներ է կազմակերպել՝ բյուջեն համալրելու համար

Արտաքին 3 տարի առաջ - 09:23 30-06-2021

LBC հեռուստաալիքը հաղորդում է, որ Լիբանանի բանակն ուղղաթիռներով էքսկուրսիա է կազմակերպել՝ ռազմական բյուջեն համալրելու համար:

«Լիբանանի բանակը հինգշաբթի օրվանից մեկնարկում է օդային ուղևորությունները քաղաքացիական անձանց համար: Այդ որոշումն ընդունվել է զինված ուժերի կարիքների համար ֆինանսական միջոցների ապահովման ծրագրի շրջանակում, քանի որ երկրում ֆինանսական ճգնաժամի հետևանքներն ազդել են նաև ԶՈՒ-ի վրա»,- պատմել են լիբանանյան բանակի ներկայացուցիչները:

Լիբանանի բանակի հրամանատար Ջոզեֆ Աունը կարծում է, որ զինված ուժերի հնարավոր փլուզումը կարող է հանգեցնել երկրի քայքայմանն ու պետականության կործանմանը: Նույն կարծիքին է նաև երկրի ընդհանուր անվտանգության ծառայության ղեկավար, բրիգադային գեներալ Աբաս Իբրահիմը, որը, այնուամենայնիվ, գտնում է, որ Լիբանանում ֆինանսական և քաղաքական ճգնաժամը չի կարող ոչնչացնել բանակը:

Ամենից շատ դիտված