Մայամիում բնակելի շենքի փլուզումից առաջ հաստատվել էր 15 մլն դոլար արժողությամբ վերանորոգման ծրագիր
copy image url

Մայամիում բնակելի շենքի փլուզումից առաջ հաստատվել էր 15 մլն դոլար արժողությամբ վերանորոգման ծրագիր

Արտաքին 3 տարի առաջ - 12:03 29-06-2021

Ֆլորիդայում մասնակիորեն փլուզված շենքի բնակարանների տերերը մտադիր էին դրանում վերանորոգում իրականացնել մոտ 15 միլիոն դոլարով. վճարումները պլանավորված էին փլուզման օրվան մոտ գտնվող ամսաթվով, հայտնում է CNN-ը:

Լրագրողների ձեռքում հայտնված փաստաթղթերի համաձայն՝ վերանորոգման ծրագիրը հաստատվել է ապրիլին բնակարանների սեփականատերերի միության կողմից: Ակնկալվում էր, որ մինչ հուլիսի 1-ը միության անդամները պետք է ներկայացնեին վերանորոգման համար անհրաժեշտ միջոցների մի մասը կամ պայմանավորվեին մաս-մաս վճարել:

Սեփականատերերը պետք է վճարեին ընդհանուր առմամբ 80.000-336.000 դոլար՝ կախված բնակարանի մակերեսից և դասավորությունից:

Վերանորոգման ցուցակում ներառված էին նոր սալաքարեր, կանաչապատում և ջրամեկուսացում, քանի որ դեռևս 2018 թ. զեկույց էր խնդիրների վերաբերյալ զեկույց էր կազմվել, համաձայն որի՝ ջրի արտահոսքը հանգեցրել էր շենքի բետոնե սալիկի «լուրջ կառուցվածքային վնասների»: Ցուցակի ամենաթանկ աշխատանքը՝ ճակատը, պատշգամբը և ճաղերը վերանորոգելը, գնահատվում էր 3.4 միլիոն դոլար:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի