Միգրանտներն «օրինապահության պայմանագիր» են ստորագրելու. ՌԴ ՆԳՆ
copy image url

Միգրանտներն «օրինապահության պայմանագիր» են ստորագրելու. ՌԴ ՆԳՆ

Արտաքին 3 տարի առաջ - 13:10 26-06-2021

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը նախատեսում է պարտավորեցնել երկիր ժամանող օտարերկրյա քաղաքացիներին ստորագրել «օրինապահության պայմանագիր», հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի կենտրոնը:

Այս համաձայնագիրը սահմանում է երկրում մնալու և աշխատանքային գործունեության իրականացման կանոնները:

Նոր փաստաթուղթը միգրանտներին տեղեկացնելու է ոչ միայն Ռուսաստանում մնալու և աշխատելու կանոնների, այլև այդ կանոններին չհետևելու դեպքում հետևանքների մասին: Այն միգրանտները, որոնք Ռուսաստան են ժամանում առանց վիզայի, ըստ «օրինապահության պայմանագրի», պետք է մատնահետքերով գրանցում անցնեն:

Վիզայով ժամանածները մուտքի արտոնագրի ստացման պահին ստորագրելու են «օրինապահության պայմանագիրը», այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով:

Շուտով Մոսկվայում արտասահմանցիների և միգրանտների համար բացվելու են կորոնավիրուսի վճարովի պատվաստումների կենտրոններ:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի