Նախկին ձայն բերող «ավտարիտետների» միֆն այս անգամ հօդս ցնդեց․ Հրապարակ
copy image url

Նախկին ձայն բերող «ավտարիտետների» միֆն այս անգամ հօդս ցնդեց․ Հրապարակ

Մամուլ 3 տարի առաջ - 08:47 26-06-2021

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախկին ձայն բերող «ավտարիտետների» միֆն այս ընտրություններում իսպառ հօդս ցնդեց։ Գյումրի քաղաքում, օրինակ, մոտավորապես 46 հազար ընտրողից Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի օգտին 7 հազար մարդ է քվեարկել․ հիշեցնենք, որ դաշինքի օգտին էին աշխատում ընտրությունների վաղեմի կազմակերպիչներ Վարդան Ղուկասյանը, Աշոտ Գիզիրյանը եւ այլք։

«Պատիվ ունեմ» դաշինքն էլ մոտավորապես 1400 ձայն է ստացել, դաշինքի համար քաղաքում աշխատել է միայն նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը։ 1300 քվե էլ ԲՀԿ-ի օգտին է գրանցվել, փոխարենը «Քաղպայմանագիրը» ստացել է մոտ 28 հազար ձայն։ Գրեթե նույն պատկերն է Մասիս քաղաքում՝ 9 հազար ընտրողից մոտ 4 հազար 700-ն իշխող թիմի օգտին է քվեարկել, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին հաջողվել է 1500 ձայն բերել թիմին, նույնքան էլ գրանցվել է Քոչարյանի օգտին, մի քանի ձայն պակաս»։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված