Ուկրաինայի անվտանգության ծառայությունը բացատրել է, թե ինչու է գերատեսչությունը խորհուրդ տվել ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովին ներառել երկրի ազգային անվտանգությանը սպառնացող անձանց ցուցակում:
Այս որոշումը կայացվել է Ղրիմը Ռուսաստանին միացնելուն՝ Կիրկորովի աջակցության պատճառով:
Ազգային անվտանգության ծռայությունը նշել է, որ Կիրկորովը բազմիցս կազմակերպել է «քարոզչական համերգներ» և հանդես եկել հայտարարություններով, որոնցում նա հանդես է եկել Ղրիմի բռնակցման օգտին և պնդել, որ բռնակցված թերակղզին Ռուսաստանի մաս է կազմում: «ՈւԱԾ- ն ունի ապացույցներ այն մասին, որ Ֆիլիպ Կիրկորովը միտումնավոր հերքել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», - նշել են գերատեսչությունում: