Պտղնի գյուղում խոտածածկ տարածք է այրվել
copy image url

Պտղնի գյուղում խոտածածկ տարածք է այրվել

Ներքին 7 ամիս առաջ - 09:08 21-08-2024
Օգոստոսի 20-ին, ժամը 14:47-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղնի գյուղում խոտածածկ տարածք է այրվում։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:57-ին, մարվել՝ 20:15-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ: