Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանն ու նրա երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, իրենց ամառային հանգիստն են վայելում Մալդիվներում։
Ընդ որում, օգտատերերից մեկի հարցին, թե ինչու ընտանիքի հետ լուսանկարներ չի հրապարակում, Պետրոսյանն անձամբ է պատասխանել՝ գրելով․ «Իմ ընտանիքը հանրության համար չէ»։
Հումորիստի երիտասարդ կինը ևս վերջին օրերին ակտիվ է սոցցանցերում, որտեղ տեղադրում է Մալդիվներում հանգստի լուսանկարները։