Մադոննան իր բոլոր երեխաների հետ Ալպերում հանգստից լուսանկար է հրապարակել
copy image url

Մադոննան իր բոլոր երեխաների հետ Ալպերում հանգստից լուսանկար է հրապարակել

Ավելին 3 տարի առաջ - 23:58 12-01-2022

Ամերիկացի երգչուհի Մադոննան Instagram-ում լուսանկար է հրապարակել իր բոլոր երեխաների հետ շվեյցարական Ալպերում ամանորյա արձակուրդների ժամանակ։

Սոցցանցում արված գրառման մեջ ամանորյա տոնակատարություններից բազմաթիվ այլ լուսանկարների շարքում եղել է ընտանիքի հետ խմբակային լուսանկարը։ Բացի երգչուհուց և նրա վեց երեխաներից, լուսանկարում ներառված են նաև ընտանիքի այլ անդամներ և հայտնիներ, այդ թվում՝ նրա ընկերը՝ Ահլմալիկ Ուիլյամսը, և նրա դուստր Լուրդես Լեոնի ընկերը՝ Ջոնաթան Պուլիան:

«Ցտեսություն, Գստադ: Մենք երբեք չենք մոռանա ո՛չ ձեր սարերը, ո՛չ ձեր լուսնի լույսը»,- իր գրառումը մեկնաբանել է Մադոննան։

Նախկինում երգչուհին Instagram-ին մեղադրել էր սեքսիզմի մեջ՝ մերկ կրծքերով լուսանկարները հեռացնելու պատճառով։

Ամենից շատ դիտված