Բայդենը ՄԱԿ-ի պաշտոնում առաջադրել է Ջոն Մաքքեյնի այրուն
copy image url

Բայդենը ՄԱԿ-ի պաշտոնում առաջադրել է Ջոն Մաքքեյնի այրուն

Արտաքին 3 տարի առաջ - 12:30 24-06-2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ սենատոր Ջոն Մաքքեյնի այրի Սինդի Մաքքեյնին առաջադրելու է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում երկրի ներկայացուցչի պաշտոնում, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ ամերիկացի առաջնորդը մտադիր է առաջադրել նաև Մայքլ Քարփենթերին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Միացյալ Նահանգների մշտական ​​դեսպանի պաշտոնում:

Մաքքեյնի և Քարփենթերի թեկնածությունները պետք է հաստատվեն Սենատի կողմից:

Հիշեցնենք, որ Ջոն Մաքքեյնը, որը հանրապետականների կողմից առաջադրվել էր Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում 2008 թ., մահացել է 2018 թ. ուղեղի քաղցկեղից: