ՔՊ–ն վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը
copy image url

ՔՊ–ն վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

Ներքին 3 տարի առաջ - 11:55 02-08-2021

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը` հրապարակելով փաստաթուղթը։

«Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել Նիկոլ Վովայի Փաշինյանին»,–գրել է Բաղդասրայանը։

Նշենք, որ Փաշինյանը ներկա չէ այսօր ընթացող ԱԺ 8–րդ գումարման առաջին նիստին։

Ըստ օրենքի` այժմ ՀՀ նախագահի հրամանով պետք է նշանակվի վարչապետ։ Ապա կառավարությունը ձևավորվում է վարչապետի նշանակումից հետո տասնհինգօրյա ժամկետում։ Դրանից հետո կառավարության ղեկավարը պետք է 20 օրվա ընթացքում Ազգային ժողով ներկայացնի կառավարության ծրագիրը։


Ամենից շատ դիտված