Հունաստանի և Թուրքիայի ափերի մոտ 5.9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
copy image url

Հունաստանի և Թուրքիայի ափերի մոտ 5.9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Արտաքին 3 տարի առաջ - 12:27 22-06-2021

Հունաստանի Դոդեկանես արշիպելագի ափերի մոտ՝ Թուրքիայի ափերից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, 5.9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Եվրպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կեֆալոս քաղաքից մոտ 40 կիլոմետր հարավ-արևելք հեռավորության վրա, որտեղ ապրում է շուրջ 2.5 հազար մարդ: Թուրքիայի Էգեյան ծովի ափին գրանցվել են 5.3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ:

Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան: