Գարեջուրը, ինչպես և մյուս ալկոհոլային խմիչքները, շոգ եղանակին վնասակար ազդեցություն են գործում սրտի վրա, քանի որ ալկոհոլը մարմնից հեռացնում է հեղուկը և կենսական օրգանների գործունեության համար անհրաժեշտ միկրոտարրերը: Այս մասին հայտնել է հոգեբույժ-թմրաբան, թմրաբանության մոսկովյան գիտագործնական կենտրոնի բաժանմունքի վարիչ Դմիտրի Կուբարևը:
«Մարդիկ շոգին շատ գարեջուր են խմում: Նրանք փորձում են սովորական ջուրը փոխարինել ալկոհոլով, - ասել է թմրաբանը։ Իրականում այն մարմնից հեռացնում է միկրոտարրերը և հեղուկը: Ստացվում է, որ մարդը բավարար ջուր ստանալու փոխարեն, ջրազրկվում է»:
Բժիշկը հորդորել է շոգին հրաժարվել ալկոհոլից և փոխարինել այն հանքային ջրով։