Շուշիում Ալիևը ստիպված էր կանգնել, պատերազմը Պուտինը չի կանգնեցրել. Հրանտ Բագրատյան
copy image url

Շուշիում Ալիևը ստիպված էր կանգնել, պատերազմը Պուտինը չի կանգնեցրել. Հրանտ Բագրատյան

Ներքին 3 տարի առաջ - 16:06 18-06-2021

ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանն այսօր մամուլի աուլիսի ժամանակ նշեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց կուսակցության ներկայացրած ծրագիրը, անկասկած, լավագույնն էր:

Բագրատյանը նշեց, որ կուսակցությունը բավականին համեստ բյուջեով շրջել է հանրապետությունքվ մեկ, հանդիպումեր ունեցել ժողովրդի հետ, պատերազմում հերոսաբար զոհված տղաերի հարազատների հետ հանդիպել, ինչպես նաև տասնյակ հերոսների անուններ բացահայտել:

«Մեր տղաները իզուր չեն զոհվել: Եթե այդ 19-20 տարեկան հերոս տղերքը չլինեին, թշնամին հիմա Արաքսի ափով Թուրքիա էր հասել: Պատերազմում Ադրբեջանի զոհերի թիվը 18.000- է հասել: Այս թվերը հրապարակում են ադրբեջանական ընդդիմադիր ուժերը: Լացս գալիս է, որ 18 հազար ադրբեջանցի ենք ոչնչացրել, բայց պարտվել ենք: Ալիևը ստում է, երբ հայտարարում է, որ շուրջ 2.700 զոհ ունեն: Իրականում նրանք ջախջախվել են: Շուշիում Ալիևը ստիպված էր կանգնել, պատերազմը Պուտինը չի կանգնեցրել: Ադրբեջանն այլևս մարդ չուներ՝ կռիվ ուղարկելու համար: Զորք չկար»,- ասաց նա:

«Երեկ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ չենք կարողացել նյութականացնել մեր տղաների հերոսությունը: Նոր «ավոներ» ու «մոնթեներ» կան, հերոս տղաներ կան: Հարցրե՛ք Գլխավոր շտաբում, և այնտեղ կպատմեն, թե ինչպես են 28 հայեր ոչնչացրել 300 ադրբեջանցու, 24 տանկ, 11 զրահամեքենա: Նման պատմությունները շատ են»,- հավելեց Բագրատյանը: