Պայքար արևմտամետ մանդատի համար․ Հրապարակ
copy image url

Պայքար արևմտամետ մանդատի համար․ Հրապարակ

Մամուլ 3 տարի առաջ - 07:29 17-06-2021

«Հրապարակ» թերթը գրում է․ «Որոշ տեղեկություններով՝ իշխանություններն արտաքին ազդակներ են ստացել, որ ապագա խորհրդարանում ռուսական կողմնորոշման ուժերից բացի ներկայացված լինի նաև, այսպես կոչված, արևմտամետ գոնե մեկ ուժ։

Ընտրապայքարին մասնակցող արեւմտամետներից իշխանության համակրանքն ակնհայտորեն Արամ Սարգսյանի կողմն է, ինչը դրսեւորվում է Սարգսյանի նկատմամբ իշխանական քարոզչամեքենայի կողմնապահ վերաբերմունքով։ Ինչպես նաև նրանով, որ իշխանամերձ տարբեր օլիգարխներ «վիզ են դրել» Արամ Սարգսյանի համար ձայն բերելու գործին, ինչը խանդի տեսարաններ է առաջացրել դաշտում արդեն փորձառու Էդմոն Մարուքյանի և համեմատաբար նորաթուխ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի մոտ։ Պատահական չէ, որ քարոզարշավի ընթացքում այս ուժերն ավելի շատ միմյանց դեմ են պայքարում, քան՝ իշխանության»։

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված