Կիմ Չեն Ընը հայտարարել է սովի սպառնալիքի մասին
copy image url

Կիմ Չեն Ընը հայտարարել է սովի սպառնալիքի մասին

Արտաքին 3 տարի առաջ - 10:01 16-06-2021

ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի պլենումում ելույթի ժամանակ հայտարարել է երկրում սննդի հնարավոր պակասի մասին, հաղորդել է ճապոնական NHK հեռուստաալիքը՝ հղում անելով Nodong Sinmun թերթի հրապարակմանը:

«Անցյալ տարվա թայֆունի վնասի պատճառով հացահատիկի աճեցման ծրագիրը չի կատարվել, և, հետևաբար, այս պահին լարված իրավիճակ է բնակչությանը սնունդ մատակարարելու հետ կապված»,- մեջվերվում են Հյուսիսային Կորեայի առաջնորդի խոսքերը:

Ըստ Կիմ Չեն Ընի՝ պատճառներից մեկն էլ այն է, որ կորոնավիրուսի պատճառով ԿԺԴՀ-ում ներդրված կարանտինային միջոցառումների երկարացման հետևանքով բնակչությանը հագուստով, սննդով և բնակարանով ապահովելու պայքարը ձգձգվել է:

Բացի դրանից՝ իբր Կիմ Չեն Ընը կուսակցությանն ու Հյուսիսային Կորեայի ժողովրդին կոչ է արել պատրաստ լինել նոր «բարդ երթի»: ԿԺԴՀ պատմության մեջ այս տերմինը վերաբերում է XX դարի 90-ականների այն ժամանակաշրջանին, երբ երկիրն անցնում էր տնտեսական ծանր ճգնաժամի միջով՝ սրված զանգվածային սովից:

Ամենից շատ դիտված